|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2010 թվականին Արցախի Տիգրանակերտ հնավայրում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական շրջանի գերեզմանոց եւ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի դրամներ. պատասխանելով ԵՐԿԻՐ-ի թղթակցի հարցին, թե որո՞նք են անցյալ տարվա կարեւոր հայտնագործությունները, ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Կարեւոր հայտնագործություններ են արվել նաեւ Ազոխի քարանձավի պեղումների ընթացքում, սակայն հրապարակման մենաշնորհը, ըստ վարչության պետի, պեղումներն իրականացնող արշավախմբինն է:
Շարունակելով պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման թեման՝ Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրեց, որ այս տարվա աշխատանքները հիմնականում ուղղվելու են Քաշաթաղի եւ Նոր Շահումյանի շրջանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը: