|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 3-ին` ժամը 15.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` քաղաքապետարանի հարևանությամբ, հորն է ընկել մի երեխա, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 15.45-ին փրկարարները 4 մետր խորությամբ ջրհորից հանել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Աշոտ Մխիթարյանին, որը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Ա.Մխիթարյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: