|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» արմատական շարժումն իր թեկնածուին չի առաջադրի սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում. տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը` վկայակոչելով եգիպտական իսլամիստների առաջնորդներից ալ Բելթագիին:
«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը Եգիպտոսում շարունակվող հուզումների ողջ ընթացքում ստվերում էր, երկրի ամենաուժեղ եւ կազմակերպված ընդդիմադիր ուժն է:
Երեկ Եգիպտոսի իշխանությունները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ երկխոսության առաջարկ են արել նրանց, սակայն դեռ դրական պատասխան չեն ստացել: