|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կենսաթոշակների վճարումն այս ամիս սկսվել է փետրվարի 2-ից, եւ առաջին իսկ օրը վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ. այսօր կառավարության նիստում տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցեր նախարար Արթուր Գրիգորյանը:
Նա հավաստիացրել է, որ հերթերի գոյացման հարցն էլ է կարգավորվելու:
Նախարարը շեշտել է, որ թոշակառուի փոխարեն կենսաթոշակ կարելի է ստանալ միայն լիազորագրով, ընդ որում` այդ փաստաթուղթը հարկավոր է ներկայացնել ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապ ծառայության տարածքային բաժին` գրանցվելու համար:
Ա. Գրիգորյանը նաեւ հայտնել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ճշգրտելու է ցուցակները եւ պարզելու` չարաշահումներ եղե ՞լ են, թե ՞ ոչ: