|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, անդրադառնալով բացօթյա առեւտուրն արգելելու` Երեւանի քաղաքապետի որոշմանը, նշել է, որ դա հարկավոր էր անել, բայց ոչ այն ձեւով, որ արվեց:
«Այդ մարդկանց պետք է տեղեկացնեին, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո բացօթյա առեւտրով չեն կարող զբաղվել: Այսինքն`ձեւի հետ համաձայն չեմ, բայց այն, որ փողոցային առեւտուրը Երեւան քաղաքում պիտի վերանա, դրա հետ համաձայն եմ»,- ասաց պաշտպանը:
Ա. Հարությունյանը նաեւ նշեց, որ սպառողների իրավունքները երբեք բավարար մակարդակով պաշտպանված չեն լինի, քանի դեռ մեր տնտեսական համակարգը մենաշնորհային է: