|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Հայ ազգային կոնգերսի երիտասարդները ողջունել են եւ իրենց աջակցությունն են հայտնել «Եգիպտոսի քաղաքացիների պայքարին` ընդդեմ բռնապետության»:
«Ուշադրությամբ հետեւում ենք հանուն ազատության, հայրենիքի եւ արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ եւ քաղաքացիական բարձր գիտակցության դրսեւորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք` բռնակալությունը, որը ասելիք չունի ժողովրդին, պետք է հեռանա եւ իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած ուժերին: Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից եւ կապահովվի խաղաղ անցում, դեպի նոր իրավիճակ»,- ասված է եգիպտացի ցուցարարներին ուղղված` ՀԱԿ երիտասարդների ուղերձում:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Եգիպտոսի նախագահ Մոբարաքը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը սեպտեմբերին կայանալիք ընտրություններում: