|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանցիների կողմից շաբաթ օրը կոտրված 295 հայկական կայքերն արդեն վերականգնվել են:
Smart Systems-ի հիմնադիր Ստեփան Ասլանյանը «Երկիր»-ին հայտնեց, որ վերականգնման աշխատանքները 95 տոկոսով կատարվել են. «Ունեցել ենք որոշ ինֆորմացիայի կորուստ: Օրվա ընթացքում վերականգնողական աշխատանքները կամբողջացնենք»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը emPer0rshiP անունով հաքերների խումբը կոտրել էր Smart Systems ընկերության սերվերը: Վիրտուալ այս հարձակման հետեւանքով խափանվել էր հայկական 295 կայքի աշխատանք: