|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտացի ոստիկանները, որոնք հունվարի 26-ից «անհետացել էին» Կահիրեի փողոցներից, այսօր վերադառնալու են իրենց պարտականություններին. տեղեկացնում են արաբական ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի անվտանգությանը ծառայության աղբյուրներ: Ընդ որում` նրանք հիմնականում հետեւելու են ընդհանուր կարգուկանոնին եւ չեն խոչընդոտելու ցույցերի անցկացմանը:
Իսկ Կահիրեի Թահրիր հրապարակը, որտեղ տեղի են ունեցել հիմնական զանգվածային ցույցերը, առայժմ կվերահսկվի բանակայինների կողմից: Փողոցների անվտանգությունը նույնպես վերահսկում է բանակը, իսկ բնակչությունը ստեղծում է ազգային ջոկատներ` թալանչիների դեմ պայքարի համար:
Ի դեպ, Եգիպտոսի իշխանությունները արգելել են երկրի տարածքում կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակումները: Վերջին օրերին հեռուստաալիքը մշտապես ուղիղ ռեպորտաժներ էր ներկայացնում Կահիրեի եւ եգիպտական այլ քաղաքների փողոցներից, խոսափող տրամադրում ընդդիմության ներկայացուցիչներին, բացառիկ տեղեկատվություն տալիս անկարգությունների, թալանի, զոհերի մասին: