|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հազարավոր հորդանանցիներ, հետեւելով Թունիսի եւ Եգիպտոսի քաղաքացիների օրինակին, դուրս են եկել թագավորության Ամման մայրաքաղաքի եւ այլ բնակավայրերի փողոցներ` պահանջելով վարչապետ Սամիր ար Ռիֆայիի գլխավորած կառավարության հրաժարականը: Բացի դրանից` ցուցարարները պահանջում են գների իջեցում, աշխատատեղերի բացում եւ այլն. տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրեսը»:
Հորդանանցիների բողոքը թագավոր Աբդալահ Երկրորդի դեմ չի ուղղված:
Ավելի վաղ, Standard & Poor's վարկանիշային միջազգային գործակալությունը զգուշացրել էր, որ Եգիպտոսը, Ալժիրը, Հորդանանը եւ Մարոկոն, այն երկրներն են, որտեղ հնարավոր է քաղաքական իրադրության ապակայունացում թունիսյան օրինակով: