|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները սպառնացել են Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Ֆուտբոլային պաշտոնյաները դեմ են, որ երկրի քաղաքական գործիչները միջամտեն երկրի սպորտային գործերին:
Ուկրաինացիներին մինչև փետրվարի 4-ը ժամանակ է տրվել, որպեսզի իրավիճակը կարգավորեն: Եթե պահանջը չբավարարվի, Ուկրաինան կարող է զրկվել ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ անցկացվող մրցաշարերի մասնակցությունից, ներառյալ նաև Եվրո-2012-ից, որը կանցկացվի Ուկրաինայում և Լեհաստանում:
Այսպիսով, ՈՒԵՖԱ-ն կարող է առհասարակ զրկել Ուկրաինային աշխարհամասային առաջնության անցկացումից այն բացատրությամբ, թե իմաստ չունի մրցաշար կազմակերպել մի երկրում, որի հավաքականը չի մասնակցելու դրան:
Հիշեցնենք, որ այս պատժամիջոցի պատճառն այն է, որ իշխանությունները փորձել են հեռացնել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսին: Ավելի վաղ նման հայտարարություն արել է նաև ՖԻՖԱ-ն: