|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկիչները գործի են դրել նախկինում Ռուսաստանի տարածքում չկիրառված պայթուցիկ սարք. տեղեկացնում է interfax.ru կայքը:
Որոշ տվյալներով`սարքը լցոնված է եղել ոչ միայն մետաղական տարրերով, այլ նաեւ գրանիտի փշուրներով ու մանրաքարերով: Նման «քարե» ռումբեր մինչ այդ կիրառել են հիմնականում պաղեստինցի մահապարտ-ահաբեկիչները:
Սակայն, ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, բժիշկները հերքել են «քարե» ռումբերի կիրառման մասին տեղեկությունը` հայտնելով, որ ահաբեկչությունից տուժածները վիրավորվել են մետաղական բեկորներից: