|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը անցած կիրակի օրը էլի մարդ է ծեծել. այս անգամ Բեգլարյանը խփել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին` Էդուարդ Մելքոնյանին (Գժոյան):
Ինչպես հայտնի դարձավ ոստիկանության մեր աղբյուրներից, հունվարի 23-ի երեկոյան գումի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցալ Մելքոնյանի հետ, սկսվել է ծեծուջարդ, վերջում «վրա է հասել» ինքը` Գագիկ Բեգլարյանը, որ բաժանի կռվողներին, բայց նա եւս, ըստ մեր տեղեկությունների, «մի երկու մուշտի է հասցրել» Մելքոնյանին:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցմանը ի պատասխան ասացին. «1979 թվականին ծնված Էդգար Մելքոնյանը հունվարի լույս 24-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի երեկոյան, ժամը 23-ի սահմաններում Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել գումի շուկայի անվտանգության աշխատակիցները եւ պատճառել մարմնական վնասվածքներ»: