|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի Դոմոդեդովո օդանվակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությամբ զբաղվողներից մեկը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե ահաբեկչությունը երկու հոգի` մի կին եւ մի տղամարդ են իրագործել:
«Հիմնական ենթադրությունը դեռեւս մեկն է. Դոմոդեդովոյում պայթել է միայն մեկ ահաբեկիչ, նա 30-40 տարեկան տղամարդ է` ծանրամարմին է, հավանաբար եվրոպացու արտաքինով»,- ասել է այս գործով հետաքննությամբ զբաղվողը:
Նա նաեւ նշել է, որ թեեւ մահապարտի մարմնի մասերը խիստ դեֆորմացված են, սակայն ինքնությունը պարզել հնարավոր է:
Ավելի վաղ խոսվում էր այն մասին, թե ահաբեկիչությունը խմբով է կատարվել, եւ նրանց թվում կին էլ է եղել: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը: