|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 22-ին Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը գումարեց իր վերջին՝ X արտահերթ համագումարը եւ ընդունեց կազմալուծվելու ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու որոշում:
«ԲՀԿ-ին միանալու առումով ոչ մի անձնական կամ խմբային հավակնություններ չունենք: Մեր հավակնությունները բացառապես քաղաքական են: Շարունակելու ենք իրագործել լիբերալիզմից սոցիալիզմ ընկած գաղափարական տիրույթում մեզ համար ընդունելի ցենտրիստական դրույթները` ներդնելով մեր անհատական, մասնագիտական ու կազմակերպական կարողությունները: ԲՀԿ-ն ցենտրիստական կուսակցություն է, հետեւաբար մեր քաղաքական գործելակերպում բովանդակային փոփոխություններ չեն լինի»,- մեկնաբանելով այդ որոշումը, մեր թղթակցին ասաց ՀԱԿ նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը: