|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 22-ին եւ 23-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը AK, CBD, «սեւ նետ», ПК եւ Утес տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման հետեւանքով հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել: