|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով, չի բացառվում, որ գրագետ աշխատանքի արդյունքում Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվի մի նոր ուժ: Ըստ նրա, մեր երկրում մի մեծ տատանվող ընտրազանգված կա, որը նոր մարդ է ման գալիս: Այս պահին այդ տատանվող ընտրազանգվածը գնում է Տիգրան Կարապետյանի ետեւից: Ինչ վերաբերում է վերջինիս ղեկավարած Ժողովրդական կուսակցությանը, ապա փորձագետի համոզմամբ, նման կուսակցություն չկա, կա միայն Տիգրան Կարապետյան, ով ներկայանում է իբրեւ ԺԿ նախագահ: Փորձագետի խոսքով, Կարապետիչը ինդիկատոր է, նրանով կարելի է ստուգել Հայաստանում տատանվող ընտրազանգվածի քանակը: «Տատանվող ընտրազանգվածը ոչ մեկինն էլ չէ` ոչ ՀԱԿ-ինն է, ոչ ԲՀԿ-ինը, ոչ ՀՀԿ-ինը: Նա առանձին մի խումբ է, որ մարդ է ման գալիս: Եթե նշված կուսակցություններն ավելի ընդգծված դիրքորոշում ցուցաբերեն, այդ տատանվող ընտրազանգվածը նորից Կարապետիչից կգնա ուրիշի մոտ»,-նկատել է փորձագետը:
Փորձագետ Կարեն Քոչարյանն էլ իր հերթին նկատել է, որ Կարապետիչին դեպուտատի մանդատն է պակասում, բայց նրա պոպուլիզմը ՕԵԿ-ի պոպուլիզմից անցել է: