|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ասել, թե մեր տեղական արտադրողը պաշտպանված է, վստահաբար չէի կարող պնդել, որովհետեւ պաշտպանված չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով` արտադրողներին տրվող վարկերը շահեկան չեն. նույնիսկ փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկերը 12-13 տոկոսով են տրվում եւ արդյունավետ չեն: Ցանկալի կլինի, որ դրանք տրվեն 6-7 տոկոսով:
Վ.Սաֆարյանի խոսքով` արդյունաբերական սեկտորին վարկերը պետք է տալ ոչ թե կոմերիցիոն բանկերից, այլ միջպետական վարկերից: