|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ես հիմա չեմ հիշում»,- երեկ իր առաջին ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը մեր թղթակցի այն հարցին, թե ովքեր են «Արտֆուդ» ընկերության սեփականատերերը:
Ներկայումս գյուղատնտեսության նախարար, իսկ մինչ այդ «Արտֆուդ» ընկերության ղեկավար Սերգո Կարապետյանին այդ հարցն ուղղելու հիմք էր ստեղծել հենց նախարարը, որն իր ասուլիսը սկսեց հավստիացումներով, թե ինքը կողմ է «բաց եւ թափանցիկ» աշխատանքի:
Ինչով է պայմանավորված մինչեւ անցած տարվա դեկտեմբերի 31-ը «Արտֆուդի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապեըյանի հիշողության այդպիսի անսպասելի կորուստը:Գուցե ճի՞շտ են այն խոսկացությունները, թե «Արտֆուդի» բաժնետոմսերի հիմնական մասը վերահսկում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ փաստը, ճիշտն ասած, լիովին բավարար է հիշողության կորստի համար: