|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փոփ-երգչուհի Շերը առաջինն է ամերիկյան հիթ-շքերթում, որը վեց տասնամյակ շարունակ նվաճել է չարտի բարձունքները:
Billboard Dance/Club Play Songs նորացված չարտում, որը կհրապարակվի հունվարի 20-ին, առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շերի You Haven't Seen the Last of Me սինգլը: Այս կոմպոզիցիան հունվարի 16-ին արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի:
Իր պատմական ռեկորդի առնչությամբ Շերը Billboard-ին կատակով հայտարարել է. «Որտեղի՞ց այդ վեց տասնամյակները, եթե ես ընդամենը քառասուն տարեկան եմ»: Իսկապես, 2011-ի մայիսին լրանում է երգչուհու 65 տարին, իսկ նա իր երաժշտական գործունեությունն սկսել է 1960-ականներին»: