|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է խորհրդի 31 անդամից 29-ը:
Փակ գաղտնի քվեարկությամբ 28 կողմ ձայնով (մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել), խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհուրդը` Ա. Աշոտյանի նախագահությամբ, լսել է «Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության 2010 թվականի հաշվետվությունը:
Խորհրդի նիստում հաստատել է նաեւ բուհի 2011-ի բյուջեն: