|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մի գուցե կարելի է ասել, թե Եվրամիությունում մարդասիրական արժեքները գերակայում են, սակայն ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում գերակայող են նրա էներգետիկ շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ կնքված «Նաբուկո» գազատարի կառուցման պայմանագրի մասին խոսելիս, քաղաքագետը նշեց, որ հենց Եվրամիության ներսում էլ կան հակասություններ` կապված գազափոխադրման հետ:
Օրինակ, Գերմանիան, ֆրանսիան առաջանահերթությունը տալիս են գազափոխադրման ռուսական նախագծերին` Հյուսիսային հոսանքին, իսկ Հարավային Եվրոպական երկրները` «Նաբուկոյին»:
«Նաբուկո» նախագիծը վերակենդանացնելուց հետո տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունն էլ նվազում է: Անտրամաբանական կլինի ԵՄ-ի կողմից ներդրումներ անելն ու գազատար կառուցելը եւ միեւնույն ժամանակ պատերազմի սկսման վտանգի դեմը չառնելը:
Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ ընդգծեց, որ հնարավոր չէ միանգամայն բացառել պատերազմի վերսկսման հավանականությունը: Նա օրինակ բերեց Սադամ Հուսեյինին, ում դեմ դուրս եկան գեներալները: Նույնն էլ կարող է կատարվել Ադրբեջանի դեպքում. «Մի գուցե Ալիեւը պատերազմ չսկսի, բայց պատերազմ սկսեն նախարարները»: