|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արմավիա» ընկերությունն ստացել է Ռուսաստանում արտադրված «Սուխոյ Սուպերջետ-100» մակնիշի առաջին օդանավը։
Ենթադրվում է, որ փետրվարի սկզբից «Արմավիան» այդ օդանավով կսկսի չվերթեր իրականացնել Մոսկվա։
«Արմավիան» հայտնել է, որ առաջին օդանավին տրվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը։ Այս տարվա ընթացքում «Արմավիան» կստանա «Սուխոյ Սուպերջետ-100» մակնիշի երկրորդ օդանավը։
Տարբեր ընկերություններ այսօրվա դրությամբ պատվիրել են այդ մակնիշի 170 օդանավ։