|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարին անցկացվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը: Եվ ԲՀԿ-ականները որեւէ անկնկալ չեն մատուցելու հասարակությանը:
«Անակնկալներ չեն լինելու, ես նախապես կանխում եմ առաջիկա երկու շաբաթում մամուլի որոշ միջոցների հետագա ինքնաերեւակայության դրսեւորումները: Որեւէ անակնկալ, որեւէ հայտարարություն, որեւէ սենսացիա չի լինելու»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ՀՀԿ հակասական խմորումների մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հարցի պատասխանը բազմիցս տվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի: Եվ թե որքան էլ մամուլը «թեժացնի» թեման, իրենց ասելիքը չի փոխվելու: