|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական բազաներից մեկում պայթյուն է որոտացել:
Ռազմաբազան տեղակայված է եղել Ռուսթավի քաղաքի մերձակայքում: Պայթյունի հետեւանքով զոհվել է 3 զինվորական, 13-ն էլ վիրավորվել են:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուսումնական կենտրոնում պայթյունը եղել է հրետանավորների առաջին բրիգադի ականածերզողների գումարտակի զորավարժությունների ժամանակ:
Հայտարարության մեջ ասվում է, որ հավանաբար պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական սխալի պատճառով:
Գործի հետաքննությամբ զբաղվում են Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը:
Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն: