|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` կոալիցիայից դուրս գալու փաստը դեռ փակված չէ եւ շարունակում է մնալ ներիշխանական օրակարգի թիվ մեկ խնդիրը:
Նույն աղբյուրները նշում են, որ կոալիցիան քանդվելու վտանգը կա մինչեւ փետրվար: Թե ինչու է այդ ամիսը նշվում, գոնե այս պահին դեռ անհասկանալի է: Ըստ մեր աղբյուրների, Ծառուկյանն ու նրա կուսակիցները ցանկանում են, որ արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Հաշվարկը հետեւյալն է` ԲՀԿ-ն վայր է դնում նախարարական պորտֆելներն ու մյուս պաշտոնները, ինչպես նաեւ մանդատները, իսկ Սերժ Սարգսյանը ստիպված է լինում ցրել խորհրդարանը: Նշենք, որ սույն տեղեկությունները մենք ստացել ենք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից: Ըստ նույն աղբյուրների, Սարգսյանը ԲՀԿ-ի համար առաջիկա ընտրություններում նախատեսում է այն նույն դերակատարությունը, որը ստանձնեց ՕԵԿ-ը նախորդ ընտրություններում: Այդ դերը, սակայն, Ծառուկյանին այնքան էլ դուր չի գալիս: