|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի ֆիզկուլտուրայի առողջապահական կենտրոնում գոտեմարտել է կովկասցիների հետ: Նա այստեղ մարզումների էր եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո:
ՌԴ վարչապետը մեկուկես ժամ մարզվել է Ռուսաստանի ձյու դոյի հավաքականի անդամների, այդ թվում` հայազգի Գալուստյանի հետ: Վերջինիս հեշտությամբ հաղթել է. տղան հազիվ էր ոտքի վրա մնում, երբ նայում էր Պուտինին կամ փորձում մարտի բռնվել նրա հետ: Ըմբշամարտիկները հիմնականում Հյուսիսային Կովկասից էին: Պուտինը նախընտրել է գոտեմարտել նրանց հետ, ում տարիքը մոտավորապես համապատասխանում էր ռուս ֆուտբոլասերների տարիքին, որոնց հետ ՌԴ վարչապետը հանդիպել էր նախօրեին եւ այցելել Եգոր Սվիրիդովի շիրմին:
Պուտինը ամբողջ երեկոն անցկացրել է մարզիկների հետ, ոչ մի խոսք չի ասել, բայց առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր: Այդ օրը Պուտինը, թերեւս, ամենանուրբ հնարքն է բանեցրել: