|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
-Դուք Հայաստանի Կենտրոնական բանկին խորհուրդ եք տալիս արտաքին աուդիտորներ ունենալ Աուդիտի հանձնաժողովում եւ արտաքին անդամ` Կենտրոնական բանկի խորհրդում: Սակայն, որքանով մեզ հայտնի է, ԿԲ-ն մերժել է ԱՄՀ-ի այս առաջարկը: Ըստ Ձեզ` դա ինչպե՞ս է ազդելու ԱՄՀ-ի ծրագրերի հետագա իրականացման վրա:
-Դա ընդամենը առաջարկություն է, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա եւ, հավանաբար, դա հեշտ չէ արագ իրականացնել: Չեմ կարծում, որ ԿԲ-ի կողմից այդ առաջարկի մերժումը էական ազդեցություն կունենա ԱՄՀ-ի ծրագրերի հետագա իրականացման վրա: Իհարկե, երկարաժամկետ կտրվածքում այդ պրակտիկայի ներդրումը, երբ ԿԲ խորհրդում ընդգրկվում են, օրինակ, անդամներ ակադեմիական եւ բիզնես շրջանակներից, նպաստելու է ԿԲ-ի աշխատանքի արդյունավետությանը: