|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուրբաթ օրը 141 բանտարկյալներն փախել են Մեքսիկայի Տամոլիպաս նահանգի՝ սահմանային քաղաք Նուեվո Լարեդոյում գտնվող բանտից: Ըստ իշխանությունների՝ ամենայն հավանականությամբ բանտի աշխատակիցներն աջակցել են փախուստին:
Նահանգի հասարակական անվտանգության վարչությունը տեղեկացրել է, որ բանտարկյալները փախել են բանտի՝ մեքենաների համար նախատեսված ծառայողական մուտքից: Վարչությունը նաև տեղեկացրել է, որ բանտի պետի գտնվելու վայրը հայտնի չէ:
Տամոլիպասի նման նահանգները նախկինում ասել են, որ նրանք բարձր վտանգավորության ֆեդերալ բանտարկյալների հետ աշխատելուն պատրաստ չեն և այս մասին ուրբաթ էլ կրկնել են. «Նահանգը ունակ չէ կանխելու նրանց փախուստը»:
Նախկինում էլ բանտի պահակները հաճախ գումարի դիմաց, երբեմն էլ սպառնալիքի տակ օգնել են բանտարկյալներին փախնել: