|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Արամ Վարդգեսի Տեր-Սահակյանը: Վերջինս Վլադիմիր Գասպարյանի փոխնախարար նշանակվելուց հետո կատարում էր Ռազմական ոստիկանության պետի պարտականությունները: Արամ Տեր-Սահակյանը մինչ այս փոփոխությունը զբաղեցնում էր Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը:
Այս մասին ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից: