|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստները բողոքում են Թայվանի դատախազության՝ շներին ուտելու նպատակով սպանած հինգ մեղադրյալների վրայից մեղադրանքները հանելու որոշման դեմ:
Նրանք մեծ ցույց են պլանավորում՝ կենդանիներին վնասելու դեմ ավելի խիստ օրենքներ պահանջելու համար: Ըստ ակտիվիստների՝ գործող օրենքը չափից շատ ապացույցներ է պահանջում` մեղքը հաստատելու համար:
Ակտիվիստներից Ռուան Մեի-լինգն ասել է, որ հինգ տղամարդկանց բռնել են երկու շուն սպանելուց: Նրանք շներին կախել են ծառից և խորովել: Դատախազն անցած շաբաթ հանել է նրանց վրայից մեղադրանքները՝ պատճառաբանելով, որ շների մարմինների վրա բռնության հետքեր չեն եղել, և մեղադրյալներին շան միսն ուտելուց չեն բռնացրել:
Թայվանցիներից շատերը դեռ հավատում են, որ շան միսը սննդարար է: