|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսուհետ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի պատվին սահմանված մեդալը կշնորհվի միջազգային մրցույթներում նշանակալի ցուցանիշների հասած ուսանողներին և, իհարկե, վաստակաշատ ճարտարապետներին:
Այսօր մեդալի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Ջիմ Թորոսյան» առաջին մեդալը շնորհվեց հենց իրեն՝ վաստակաշատ ճարտարապետին:
Մեդալի ստեղծման գաղափարը Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր Հովհաննս Թոքմաջյանինն է, հեղինակը՝ Լևոն Թոքմաջյանը, պատրաստման նյութը՝ ոսկի և արծաթ: