|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրատարակել է գիրք, որը նշում է Հարավային Կովկասի հարուստ կենսաբազմազանությունը և կոչ է անում պահպանել այն:
«Կենսաբազմազանության այգիներ»-ը FAO-ի՝ կենսաբազմազանության միջազգային տարվանն ուղղված ներդրման մի մասն է: Այն տոնում է Հարավային Կովկասի, որն ընդգրկում է Հայաստնաը, Ադրբեջանը և Վրաստանը, մշակաբույսերի և գյուղատնտեսական տեխնիկայի բազմազանությունը:
«Հարավային Կովկասը կենսաբազմազանության գանձ է, որը չպետք է կորցնել: Միայն կոնկրետ գործողությունները կարող են ապահովել, որ ներկա և ապագա սերունդները կարող են շարունակել բարելավել իրենց սնունդի անվտանգությունը և կենսամիջոցը: Այսօր մենք պետք է «արթնանանք» և զբաղվենք մեր գենետիկ ռեսուրսների հայտնաբերմամբ, պահպանմանբ և օգտագործմամբ՝ որպեսզի կարողանանք ապագայում կերակրենք աշխարհի աճող բնակչությանը»,- ասել է FAO-ի ավագ պաշտոնյա և գրքերից մեկի հեղինակ Կատերինա Բատելոն: