|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանն խոստացել է հրաժարական տալ, եթե հաստատվեն իր հասցեին արված WikiLeaks-ի պնդումները:
WikiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերից երևում է, որ Էրդողանը հաշիվներ ունի բացված Շվեյցարիայի ութ բանկերում: «Ես Շվեյցարիայի բանկերում ոչ մի գրոշ չունեմ: Եթե իմ հասցեին արված մեղադրանքներն ու զրպարտությունները հաստատվեն, ես կթողնեմ իմ պաշտոնը և վայր կդնեմ պատգամավորական լիազորություններս»,- ասել Է Էրդողանը:
Էրդողանը ԱՄՆ-ի իշխանություններին կոչ Է արել՝ իր հասցեին արված զրպարտության համար պատասխանատվության ենթարկել ամերիկացի դիվանագետներին: