|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդների հնգյակում միայն դերասաններ են:
Ցուցակը գլխավորում է «Հարի Փոթերին» ֆիլմերում մարմնավորած 21-ամյա Դենիել Ռեդկլիֆը, որի կարողությունը կազմում է 46 մլն. ֆունտ սթերլինգ: Նրան, շնորհիվ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի, հաջորդում է 25-ամյա Քիրա Նայթլին՝ 30,1 մլն. ֆունտ սթերլինգով: 20-ամյա Էմմա Ուոթսոնը երրորդ հորիզոնականում է հայտնվել՝ 20,6 մլն ֆունտ սթերլինգով, որը նույնպես վաստակել է «Հարրի Փոթեր» ֆիլմում խաղալու շնորհիվ: Նույն ֆիլմը 19 մլն. ֆունտ սթերլինգով չորրորդ տեղում լինելու հնարավորություն է ընձեռել 22-ամյա Ռուպերթ Գրինթին, իսկ հնգյակը եզրափակող 24-ամյա Ռոբերտ Փեթինսոնը իր 18,9 մլն. ֆունտ սթերլինգը վաստակել է «Մթնշաղ» ֆիլմով: