|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին երեկ «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Այս փաստը հայտնի է դարձել, երբ փաստաբան Գիվի Հովհաննիսյանը երեկ այցելել է քաղբանտարկյալին:
Փաստաբանին այդպես էլ երեկ հնարավորություն չեն տվել Նիկոլի հետ հանդիպել: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երեկվա դրությամբ չի պարզաբանել, թե ինչ հիմնավորումով է Նիկոլ փաշինյանը տեղափոխվել «Արթիկ» ՔԿՀ, արդյոք նրա պահման ռեժիմը խստացվել է, թե՝ ոչ, եթե խստացվել է, ապա ինչ հիմքով: Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ-ում Նիկոլին պատրաստվում են պահել փակ ռեժիմում՝ առանձին խցում: Մեզ հայտնի է դարձել, որ Նիկոլին տեղափոխելու որոշումը ՀՀ իշխանությունները պատրաստվում են ներկայացնել որպես նրա անվտանգությունն ապահովելու համար կատարված քայլ: