|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մանկական Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում հաղթանակած Վրալդիմիր Արզումանյանը մրցույթի անմիջապես ավարտից հետո տված մամլո ասուլիսում ասել է, որ մրցույթի նախօրեին երազ է տեսել, որտեղ շատ դժվար օր է ունեցել, սակայն արդյունքում հաղթել է:
Նրա մայրը,որ ներկա էր ասուլիսին , ասել է, որ շատ հպարտ է Վլադիմիրով, և իր համար հաղթանակն ավելի մեծ արժեք ունի, քանի որ « նա Հայաստանի փոքր գյուղից է»:
Վլադիմիրը շատ անկաշկանդ և ազատ շփվել է լրագրողների հետ, նույնիսկ անկեղծացել, որ շատ է հավանել Սերբիայի ներկայացուցիչ Սոնիային և այդ մասին արդեն խոստովանել է նրան:
Այն հարցին, թե ինչ կցանկանար որպես նվեր, Վլադիմիրը պատասխանել է. «Եղբայր եմ ուզում, մայրս խոստացել էր` եթե հաղթեի»:
Եվ չնայած այս հաղթանակին, Վլադիմիրն իրեն աստղ չի համարում. «Աստղերը երկնքում են, ես ընդամենը մարդ եմ»,-ասել է նա: