|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պանրի գների թանկացման պատճառների ուսումնասիրության կապակցությամբ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններից հաշվետվությունն էր պահանջել:
«Մենք արդեն ստացել ենք տնտեսվարողներից հաշվետվություններ, որոնք այժմ վերլուծվում են, իսկ մինչ այդ շուկայում ամենախոշոր արտադրող «Աշտարակ կաթ» ընկերությունում ստուգումներ են անցկացվում»,- yerkir.am-ին տեղեկացրեց ՏՏՊՄՀ մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը:
Ստուգումները, ըստ Դանիելյանի, տևում են սովորաբար 10 օր: Արդյունքները պատրաստ լինելուն պես կներկայացվեն հանրությանը: