|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հակամարտության սկզբից ի վեր Իրանում գրոհել են 30 համալսարանի վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը։«Հակառակորդը շատ որոշակիորեն թիրախավորել է համալսարանական և հետազոտական ոլորտները։
Մեր լաբորատորիաները, լսարանները և ուսանողական հանրակացարանները գրոհների են ենթարկվել, և ներկա պահին ողջ երկրում գրոհի է ենթարկվել 30 համալսարան», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհները համարում է հակառակորդի «հուսահատության և անելանելիության» ցուցանիշ, քանի որ նրանք չեն կարողացել արդյունքի հասնել Իրանի զինված ուժերի հետ անմիջական բախման հարցում։