|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:
Ես ևս ներկա եմ լինելու Սուրբ Պատարագին։ Ուրախ կլինեմ հայոց հոգևոր մայրաքաղաքում հանդիպելու մեր հավատավոր հայրենակիցներին»։