|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Յունիբանկի Visa թվային քարտերը դարձել են անվճար ռեզիդենտ հաճախորդների համար: Թվային քարտն ակնթարթորեն կարելի է ստեղծել UNIMobile հավելվածի միջոցով՝ պարզապես ընտրելով նախընտրած դիզայնը և արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո: Թողարկումից անմիջապես հետո քարտը հասանելի է դառնում առցանց վճարումների և փոխանցումների համար, այն նաև կարող է կցվել Apple Pay-ին և Google Pay-ին՝ անհպում վճարումների համար:
Թվային քարտը կարելի է համալրել ցանկացած պահի՝ այլ քարտերից կամ հաշիվներից փոխանցման միջոցով:
Visa Digital քարտերը կոչված են անկանխիկ վճարումն առավել հեշտ և հարմարավետ դարձնելու: Դրանք հարմար են օգտագործման համար, ապահով են և միշտ հասանելի են հեռախոսում:
Թվային քարտը հատկապես հարմար է նրանց, ովքեր հաճախ են առցանց գնումներ կատարում արտասահմանյան կայքերից և անվտանգության ապահովման նպատակով նախընտրում են վճարումները կատարել առանձին քարտով:
Յունիբանկը հետևողական կերպով զարգացնում է թվային ծառայությունները և ժամանակակից սպասարկումը ՝ ֆինանսական ծառայությունները դարձնելով ավելի հարմար և անվտանգ: Թվային քարտերի առաջմղումը և դրանց մատչելիության բարձրացումը նաև աջակցում է բանկի ESG՝ «կանաչ» օրակարգին, քանի որ թվային լուծումներին անցումն օգնում է կրճատել պլաստիկի օգտագործումն ու նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: