|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ է ուղարկել Օրեգոն` «սաստկացող անօրինականության» և դաշնային ծառայողների վրա հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր հիանալի դաշնային սպաները չկարողացան ապահովել Օրեգոնում օրենքի կատարումը: «Անտիֆան» և արմատական ձախ անարխիստները դաժանորեն հարձակվել են մեր տղամարդկանց և կանանց վրա, որոնք պաշտպանում են դաշնային սեփականությունը և ապահովում են օրենքի կիրառումը»,-ասել է Թրամփը:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ազգային գվարդիան ներգրավվել է «օրենքն ու կարգը վերականգնելու, քաոսը, մահն ու ավերածությունները դադարեցնելու համար»։
«Մենք օրենքի ազգ ենք և մենք հաղթելու ենք»,-հավելել է Թրամփը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դոնալդ Թրամփը ազգային գվարդիա էր ուղարկել Չիկագո։