|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին։
«Ես քիչ առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել եմ իրավիճակը Գազայում և երկու պետությունների համակեցության հիման վրա կարգավորմանը նվիրված համաժողովի հեռանկարը։ Անհրաժեշտ է ամեն ինչ անել իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության ու անվտանգության համար»,- գրել է նա։