|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հունիսի 19-ին Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն: Չնայած մեծ՝ մոտ 500 հոգանոց հարսանիք է եղել Գյումրու «Վիկտորիա» ռեստորանում, սակայն իշխանությունից, կարելի է ասել, հյուրեր գրեթե չեն եղել, միայն մարզպետ Դավիթ Առուշանյանը եւ մի քանի շարքային ՔՊ-ականներ են եղել։ Պատճառը մեզ ասացին այն է, որ ՔՊ-ական Անանիկ Ոսկանյանը որոշել է շարունակել պապենական քավորությունը: Հիշեցնենք, որ նա Մանվել Գրիգորյանի սանիկն է, որդու հարսանիքին էլ Մանվելի կինը՝ Նազիկն ու որդին են քավորությունը ստանձնել: Ներկա է եղել գեներալ Մանվելի գերդաստանը: Անանիկ Ոսկանյանը վախեցել է, որ դա դուր չի գա ՔՊ-ականներին եւ շառից-փորձանքից հեռու` քեֆ-ուրախություն է կազմակերպել։