|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արարատյան Հայրապետական թեմն իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին․
«Մեր Հայրը Ավետարանն է, Մայրը՝ մեր Առաքելական սուրբ Եկեղեցին»․ Եղիշե
Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհուրդը, հոգևորականաց դասը, պաշտոնեությունը և հավատավոր զավակները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Տերն Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Վեհափառ Հայրապետին՝ ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Տեր Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տե՛ր, անսասան պահիր Դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»: