|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իշխանությունների կողմից ներկայացված թալանի վերադարձի մի օրինակ, ըստ որի, գյուղապետը մեղադրվում է նրա համար, որ անասնաբույժը չի լրացրել «տաբելը», այսինքն՝ ժամը 9-ից 6-ը չի եղել աշխատավայրում, փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր կինը մասնավոր ծրագրի համար պետական ուղղաթիռով են շրջում։
Ըստ գյուղապետի՝ նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, պահանջում են փոխհատուցել մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար դրամ՝ պետությանը վնաս տալու համար։
Բաբայանը մանրամասնում է, որ անասնաբույժի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նա պետք է այցելի գյուղացիների գոմեր, տեսնի, հետազոտի անասուններին։