|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դիտել է երկրի ռազմաօդային ուժերի վարժանքները և ընդգծել ռազմական պատրաստվածության ուժեղացման անհրաժեշտությունը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Կիմ Չեն Ընը, որը հինգշաբթի ստուգել է Հյուսիսային Կորեայի 1-ին օդադեսանտային դիվիզիայի օդային պաշտպանության մարտական գործողությունները և օդային հարվածների վարժանքները, կոչ է արել «զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին առաջընթաց գրանցելու պատերազմին նախապատրաստվելու համար»։
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված զորավարժությունների կադրերում երևում է, թե ինչպես է МиГ-29 ինքնաթիռն արձակում հրթիռ, որը, ըստ երևույթին, Ռուսաստանի մշակած միջին և մեծ հեռահարության «օդ-օդ» հրթիռի հյուսիսկորեական տարբերակն է, Reuters-ին ասել է Կորեայի Ազգային միավորման ինստիտուտի հյուսիսկորեացի վերլուծաբան Հոնգ Մինը։