|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մենք պետք է ունենանք հզոր պետություն՝ հզոր տնտեսությամբ, գիտությամբ, և կարողանանք մեզ պաշտպանել արտաքին բոլոր կարգի ոտնձգություններից»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը՝ ընդգծելով, որ թույլը միշտ անտեր է մնում։
«Այս պատճառով մենք ոչ միայն պետք է հարգենք ցեղասպանված մեր ազգակիցների հիշատակը, այլ նաև դաս քաղենք պատմությունից և կարողանանք ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի այդպիսի երևույթներ մեր պատմության ընթացքում այլևս տեղի չունենան»,- հավելել է Սուվարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։