|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել «Անսար Ալլահ» խռովարարների շարժման (հութիներ) վերահսկողության տակ գտնվող Եմենի Սանա մայրաքաղաքին ամերիկյան օդուժի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնել է հութիների կառավարության առողջապահության նախարարությունը։
«Ըստ նախնական տվյալների՝ Ֆարվայի շրջանի շուկայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, ևս 30 մարդ վիրավորվել է»,-մեջբերում է նախարարության հայտարարությունն ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
Առողջապահության նախարարությունն ընդգծում է, որ փրկարարական ջոկատները շարունակում են տուժածների որոնումները փլատակներում, զոհերի թիվը կարող է աճել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զգալի նյութական վնաս է հասցվել այդ շրջանում գտնվող բնակելի շենքերին և շուկայի վաճառակետերին։