|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Թրամփը նախատեսում է մերձավորարևելյան շրջագայությանն ավելացնել նաև Թուրքիա այցը։
Նշվել է, որ Թրամփի Թուրքիա հնարավոր այցը քննարկվել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջև մայիսի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։