|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին»: Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը: «Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը»։